Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը կարծում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շահարկում է եվրագոտուց Հունաստանի հնարավոր դուրս գալը: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:

Նա նաեւ նշել է, որ Մերկելի հայտարարություններն «անպատասխանատու են»: «Բոլորի համար պետք է հստակ լինի, որ եվրագոտուց դուրս գալու մասին խոսք անգամ լինել չի կարող»,- հայտարարել է Շուլցը:

Gazeta-ի փոխանցմամբ, ավելի վաղ Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղարը նաեւ հայտարարել էր, որ եվրագոտուն երկրների անդամակցությունը հնարավոր չէ չեղյալ հայտարարել: