Ամերիկացի իրավապահները որոնում են Էլ Պասո քաղաքի (Թեխաս) զինվորական հոսպիտալում կրակ բացած տղամարդուն: Այս մասին գրում է Associated Press-ը՝ վկայակոչելով Ֆորտ Բլիսս զինվորական բազայի ներկայացուցչին, որի մոտակայքում տեղակայված է հոսպիտալը:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, աղբյուրը հաստատել է հրաձգության փաստը, սակայն հնարավոր տուժածների կամ ձերբակալության մասին տեղեկություններ չի հաղորդել:
Նրա խոսքով, հոսպիտալի տարածքում անվտանգության բարձրացված ռեժիմ է հաստատվել, այնտեղ մուտքը ժամանակավորապես արգելվել է:




























