ԱՄՆ-ում դատարանը տղամարդուն երկու տարվա ազատազրկման է դատապարտել՝ կատվին ծեծելով սպանելու համար: Այս մասին գրում է Associated Press գործակալությունը:
Տղամարդուն ազատազրկման են դատապարտել ընտանի կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար: Քննիչների խոսքով, տղամարդն իր արարքը բացատրել է այն հանգամանքով, որ կատուներից մեկը կծել է իրեն:
Ըստ Gazeta-ի, գործը սկսել են քննել այն բանից հետո, երբ 2013 թվականին 24-ամյա տղամարդը կնոջ հետ երկու մեռած կատվի բերել են կենդանիների ապաստան՝ խնդրելով փոխհատուցել վնասի դիմաց: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հետագայում զույգը եւս երեք մեռած կատվի էլ տարել է անասնաբուժական կլինիկա:




























