Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Ռուսաստանն Անդրկովկասի հետ կապող Ռազմավիրական ճանապարհին դադարեցվել է ավտոմոբիլային հաղորդակցությունը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Հյուսիսային Օսիայի ԱԻՆ-ի տվյալներով՝ ներկայում փակ են Հյուսիսային Օսիայի միջով Անդրկովկաս տանող երկու լեռնանցքները. Ռազմավիրական ճանապարհը՝ «Վերին Լարս» անցակետով եւ Տրանսկովկասյան ավտոմայրուղին՝ «Ստորին Զարամագ» անցակետով:

Տրանսկովկասյան ավտոմայրուղում երթեւեկությունը դադարեցված է երեք օր շարունակ: Դժվարացել է նաեւ դեպի հանրապետության բարձրլեռնային գյուղեր եւ Հյուսիսային Օսիայում գտնվող «Ցեյ» լեռնադահուկային առողջարան տանող ճանապարհը: