Տավուշի մարզի Վազաշեն գյուղում հունվարի 6-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել. երիտասարդների միջեւ վիճաբանությունն ավարտվել է նրանցից մեկի մահով:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Վազաշենի գերեզմանատանը մի խումբ երիտասարդներ վիճաբանել են, որը վերածվել է դաժան ծեծկռտուքի: Ծեծի ընթացքում մասնակիցներից մեկի` 22-ամյա Սամսոնի ինքնազգացողությունը վատացել է: Նրան չեն հասցրել տեղափոխել հիվանդանոց. երիտասարդը տեղում մահացել է:
NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացել է, որ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: Երեք անձ արդեն ձերբակալվել է, իսկ մյուսներին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվել են միջոցառումներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մահվան հանգամանքները պարզվում են:



























