Եմենի մայրաքաղաք Սանայում ահաբեկչության հետեւանքով 40 մարդ զոհվել, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Ըստ «Ալ-Արաբիա» հեռուստաալիքի, ականապատված մեքենան պայթեցվել է ոստիկանական ուսումնարանի շենքի մոտ: Ավելի վաղ, Եմենի ներքին գործերի նախարարությունը հաղորդում էր 20 զոհերի մասին: Ոստիկանության տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ շենքի առջեւ հավաքված են եղել ուսումնական հաստատություն ընդունվելու համար պայքարող տասնյակ թեկնածուներ:
Ահաբեկչության հետեւանքով զոհերի թվի մասին տեղեկատվությունը նախնական է, նրանց թիվը կարող է աճել:




























