Հունվարի 8-ին կայացել է հեռախոսազրույց ՌԴ եւ Գերմանիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի միջեւ:

ՌԴ արտգործնախարարության կայքից տեղեկանում ենք, որ կողմերը մտքեր են փոխանակել հունվարի 5-ին Բեռլինում կայացած՝ ՌԴ, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի ԱԳՆ-ների ներկայացուցիչների միջեւ հանդիպման արդյունքների վերաբերյալ, ինչպես նաեւ Ուկրաինայի հարավ-արեւելքում տիրող իրավիճակի մասին: Այս համատեքստում կողմերն ընգծել են կոնֆլիկտի խաղաղ կարգավորման գործընթացում նկատվող դրական տեղաշարժն ամրապնդելու անհրաժեշտությունը՝ մասնավորապես հաշտություն կնքելու, գերիների փոխանակման, տարածաշրջանի հումանիտար խնդիրների լուծման, ինչպես նաեւ բոլոր ռեգիոնների եւ քաղաքական ուժերի մասնակցությամբ հնարավորին արագ իրական սահմանադրական բարեփոխում անցկացնելու միջոցով: