ՆԱՏՕ-ն նախկինի պես կողմ է Ռուսաստանի հետ համագործակցությանն ու կառուցողական հարաբերություններ զարգացնելուն: Այս մասին հունվարի 8-ին հայտարարել է Հյուսիս-ատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Մենք նախկինի պես հանդես ենք գալիս Ռուսաստանի հետ համագործակցության օգտին եւ ձգտում ենք առավել կառուցողական հարաբերությունների»,- հավաստել է նա:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, Ստոլտենբերգն ընդգծել է, որ Դաշինքն ահաբեկչության դեմ պայքարում դաշնակից է համարում Ռուսաստանին: «Մեզ կարեւոր ենք համարում, որ Եվրոպայում մեր խոշորագույն հարեւան Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն համատեղ աշխատեն այնպիսի հարցերի ուղղությամբ, ինչպիսիք է ահաբեկչության դեմ պայքարը»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:



























