Վրաստանում Փոթիի նավահանգիստը փոթորկի պատճառով խափանումներով է աշխատում: Այս մասին տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

Ինչպես Վրաստանի մի շարք քաղաքներում, այնպես էլ Փոթիում եղանակային անբարենպաստ պայմաններ են: Օդերեւութաբանների կանխատեսմամբ, փոթորկի ուժգնությունը հասնելու է 4-5 բալի, սակայն հենց քաղաքին այն ոչ մի վնաս չի հասցնի:

Նավահանգիստը կառավարող «Փոթիի Էյ-Փի-Էմ տերմինալ» ընկերությունը պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել: Սակայն, որոշ տվյալներով, նավահանգիստ նավերի մուտքը դադարեցված է: Այստեղ տեղեկացրել են, որ ձմեռային շրջանում դա սովորական երեւույթ է եւ տագնապի առիթ չկա: