Այս շաբաթ Ստամբուլի կենտրոնում ոստիկանության բաժանմունքում պայթյունն իրականացրած կին-մահապարտը Ռուսաստանի քաղաքացի է: Այս մասին հունվարի 8-ին գրել է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը:
Աղբյուրի տվյալներով, կնոջ անունը Դիանա Ռամազովա է: Հրապարակման համաձայն, հարձակումից առաջ կինը տաքսիստի հետ ռուսերեն է խոսել: Ոստիկանությունը ենթադրում է, որ նա կարող է չեչեն լինել:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Ստամբուլի կենտրոնում պայթյուն էր տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել է մի ոստիկան եւ ինքը՝ ահաբեկիչը: Ըստ Ինտերֆաքսի, հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Ժողովրդական ազատագրական հեղափոխական կուսակցությունը (ճակատը):




























