Հունվարի 9-ին Բեռլինում նախանշված է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ոչ պաշտոնական հանդիպումը: Այն կայանալու է դեկտեմբերի 27-ի հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

Այս բանակցությունների ընթացքում քննարկվելու են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Ուկրաինայում տիրող իրավիճակը: Բացի այդ, ըստ Կազինֆորմի, գերմանական կողմի խնդրանքով, նախանշված է նաեւ Նազարբաեւի հանդիպումը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ: