Մեքսիկայի Վերակրուս նահանգում լրագրող Մոիսես Սանչեսի առեւանգման գործով ձերբակալվել է քաղաքային ոստիկանության 13 աշխատակից: Հունվարի 2-ին Սանչեսին իր տնից առեւանգել էին զինված անձիք:
Լրագրողը հայտնի էր թմրաառեւտրի մասին իր ռեպորտաժներով: Մինչ այդ Մեքսիկայում շարունակվում է անցած տարվա սեպտեմբերին անհետացած 43 ուսանողների գործով հետաքննությունը: Այս գործի շրջանակում արդեն 90 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ 60 ոստիկան:




























