Պենտագոնը մտադիր է վերակազմակերպել իր ուժերը Եվրոպայում, ինչի արդյունքում ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը հույս ունի տարեկան խնայել 500 մլն դոլար:

Վերակազմավորումոը կտարածվի մոտ 15 ամերիկյան ռազմաբազաների վրա: Առաջին հերթին խոսքը Մեծ Բրիտանիայի եւ Պորտուգալիայի ռազմական եւ քաղաքացիական անձնակազմի մասին է: Ենթադրվում է, որ այդ գործընթացը մի քանի տարի կտեւի: Մասնավորապես, Մեծ Բրիտանիայում ռազմաբազաների անձնակազմը կկրճատվի 2000-ով: Առաջին հերթին սա վերաբերում է ԱՄՆ ՌՕՈւ եւ ցմաքային զորքերին: