Հայաստանի տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 10.45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ձնաբքի հետեւանքով փակ են Գեղարքունիքի մարզի Մաքենիս ախպրաձոր, Վարդենյաց լեռնանցքը, Կապան-Հատիս, Սոթք - Քարվաճառ եւ Աշոցք - Տաշիր ավտոճանապարհը:
Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները եւ Գյումրի-Ամասիա, Գյումրի-Բավրա, Գյումրի-Ամասիա, Բերդ-Ճամբարակ, Վայք-Սիսիան եւ Սարավան գուղի հատվածը ավտոճանապարհները:
Արարատի մարզում, Արմավիր քաղաքում, Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղում է թույլ ձյուն:
Տիգրանաշենի ոլորաններին եւ Սարավան գյուղում բուք է:
ՀՀ բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում եւ Արագած գյուղում, Տիգրանաշենի ոլորաններում առկա է մառախուղ:
Ձյուն է տեղում Սյունիքի մարզում:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:
Խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս եւ Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:



























