Հունվարի 9-ին, ժամը 02.18-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 01.39-ին Վրաստանի Հանրապետության տարածքում տեղի է ունեցել 3.4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության` 41.28 աստիճան եւ արեւելյան երկայնության` 43.66 աստիճան:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է նաեւ Բավրա գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ:


























