Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կառավարության նիստում ամփոփելով 2014 թվականը, նկատողություն է տվել 11 պաշտոնյաների, հաղորդում են տեղի լրատվամիջոցները:

Նրանցից 3-ն ստացել են խիստ նկատողություն՝ հեռացման նախազգուշացմամբ, եթե թերությունները չվերացնեն կարճ ժամկետում: Այդ պաշտոնյաներն են փոխվարչապետ Անամուհամեդ Գոչեւը, ջրային տնտեսության նախարար Սեյիդմիրաթ Տագանովը եւ Կենդանաբուծական պետական միավորման նախագահ Ամանմուհամեդ Միրադովը, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

Նախագահից նկատողություն են ստացել նաեւ գյուղատնտեսության նախարարը, ֆինանսների նախարարը, էկոնոմիկայի եւ զարգացման նախարարը, աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարը, կրթության նախարարը, առողջապահության եւ բժշկական արդյունաբերության նախարարը, Պետական հարկային ծառայության ղեկավարը եւ Աշխաբադի քաղաքապետը: