Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ, որի ժամանակ իր հմերաշխությունն է հայտնլ Ֆրանսիային՝ ահաբեկչության դեմ պյքարում, հաղորդում է ՌԻԱ նովոստին:
Երկու նախագահները պայմանավորվել են համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում:
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Ֆրանսիայում լույս տեսնող Charlie Hebdo շաբաթաթերթի վրա հարձակում է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է խմբագրության 12 աշխատակից, այդ թվում թերթի խմբագիրը: Հանցագործության իրագործման մեջ կասկածվում էին ալժիրյան ծագմամբ երկու ֆրանսիացի՝ Սաիդ եւ Շերիֆ Քուաշի եղբայրները, որոնք էլ հունվարի 9-ին ոչնչացվել են:



























