Վրաստանի սահմանապահ ոստիկանության աշխատակիցները ուղղաթիռներով դուրս են բերել Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ այլ երկրների ավելի քան 100 քաղաքացիների Վրաստանի Կազբեգիի շրջանի հյուսիսային մասից:
Ուղղաթիռների օգտագործման պատճառը ուժե տեղումներն են, որոնք թույլ չեն տալիս ձյունից մաքրել այդ շրջանով անցնող վրացական մայրուղին:
Ուղղաթիռներով մարդկանց հասցրել են Անանուրի ավան, որտեղից նրանց մեծ մասը շարունակել է ճանապարհը դեպւ Թբիլիսի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Մինչեւ հունվարի 10-ը անհնար է եղել մարդկանց տարհանելու համար օգտագործել ուղղաթիռներ՝ ուժեղ մառախուղի պատճառով:
Ձյան հաստությունը այդ շրջանում կազմում է 2 մետր, ավտոմեքենաների երթեւեկությունը մայրուղու այդ հատվածում դադարեցվել է հունվարի 6-ից:



























