Հունվարի 11-ին, ժամը 10:00-ի դրությամբ, սաստիկ բքի եւ թույլ տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը, Սեւան-Դիլիջան, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները դժվարանցանելի են, Բերդ-Ճամբարակ ճանապարհը՝ փակ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունը:
Սեւանի, Գավառի, Մարտունու, Սարավանի լեռնանցքի ավտոճանապարհներին եւ Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով: Սեւանում, Գավառում, Վարդենյաց լեռնանցքում ուժեղ քամի է:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարն ավտոճանապարհներին աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ են կատարում:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի գործընկերներին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:



























