ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Վաշինգտոնում փետրվարի 18-ին անվտանգության հարցերով համաշխարհային գագաթաժողով անցկացնելու մտադրության մասին: Այս մասին հայտնել է ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը: Ըստ France Press գործակալության, որոշումն ընդունվել է գործընկերների հետ նրա հանդիպումից հետո:
«Մենք կհավաքենք մեր բոլոր համախոհներին, որպեսզի քննարկենք այն միջոցառումները, որոնք պետք է ձեռնարկենք ամբողջ աշխահում տարածված դաժան ծայրահեղականության դեմ պայքարելու համար»,- ասել է Հոլդերը:




























