Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզն անվանել է աշխարհի մայրաքաղաք: Ըստ Le Figaro-ի, այս մասին նա հայտարարել է ահաբեկչական հարձակումների զոհերի հիշատակին կազմակերպված միասնության երթին մասնակցելու համար Ֆրանսիա ժամանած այլ պետությունների ղեկավարների առջեւ ունեցած ելույթում:
Հաղորդվում է, որ զոհվածների հիշատակի երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից, Վոլտերի բուլվարով կուղեւորվի դեպի Ազգերի հրապարակ:
Gazeta-ի փոխանցմամբ, միասնության երթին մասնակցում են մի շարք պետությունների ղեկավարներ: Մասնավորապես, Փարիզ են ժամանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը եւ Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին:




























