Իսպանիայի ներքին գործերի նախարար Խորխե Ֆերնանդես Դիասը հայտարարել է, որ Փարիզում հանդես կգա Շենգենյան համաձայնագիրը փոխելու առաջարկով: Այս մասին գրում է France Press-ը` վկայակոչելով El Pais-ին:
«Մենք պատրաստվում ենք սատարել սահմանին վերահսկողության խստացման նախաձեռնությանը»,- ասել է Դիասը:
Ըստ նրա՝ դա անհրաժեշտ է, որպեսզի ապահովվեն սահմանների հսկողությունը եւ սահմանափակվեն ԻՊ-ի գրոհայինների տեղաշարժը, որոնք Եվրոպա են վերադառնում Մերձավոր Արեւելքից:
Gazeta-ի փոխանցմամբ, ավելի վաղ մամուլում լուր էր հայտնվել, որ ահաբեկչական հարձակումների շարք կարող է տեղի ունենալ եվրոպական մի քանի մայրաքաղաքներում: Հաղորդվում է, որ ԱԱԳ-ի աշխատակիցները պարզել են, որ ավելի վաղ ԻՊ չորս հրամանատար կարողացել են ներթափանցել Եվրոպայի տարածք՝ որպես փախստական:




























