Մալիի նախագահ Իբրահիմ Բուբաքար Կեյտան հայտարարել է երկրի կառավարության կազմը փոխելու մասին: Maghreb Arab Press գործակալությունը հայտնում է, որ կառավարությունը գլխավորել է Մոդիբո Կեյտան:
Առանցքային մի շարք գերատեսչություններ ղեկավարներ, այդ թվում՝ արտաքին եւ ներքին գործերի նախարարները, պահպանել են պաշտոնները:
Պաշտպանության եւ պատերազմի վետերանների հարցերով նախարարությունը Բա Ն'դոյի փոխարեն գլխավորել է Տյեման Յուբեր Կուլիբալին, որը նախկինում զբաղեցրել է պետական գույքի, հողային հարաբերությունների եւ ազգային արժեքների նախարարի պաշտոնը:
Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար է դարձել Մամադու Դիարան, իսկ թվային էկոնոմիկայի եւ տեղակատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների նախարար՝ Շոգելյու Կոկալա Մաիգան:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նոր կառավարության գլխավո խնդիրը փորձագետներն անվանում են ազգային հաշտեցման գործընթացի շարունակումը, ինչպես նաեւ պետական կառույցների ամրապնդմանն ուղղված բարեփոխումների քաղաքականության իրականացումը:




























