Նիգերիայի Պոտիսկում քաղաքի մեծ շուկայում խոշոր պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:

Նշվում է, որ պայթյունն իրականացրել են 10 տարեկան երկու մահապարտ աղջիկներ: Ականատեսների խոսքով, դեպքի վայր շտապօգնության երկու մեքենա է եկել:

Ըստ Gazeta-ի, զոհերի թիվն առայժմ հայտնի չէ: Նախօրեին նման մեկ այլ պայթյունի հետեւանքով 10 մարդ էր մահացել: