Հայաստանի ներքաղաքական կյանքում 2015թ.-ին կլինի գզվռտոց: Այսօր` հունվարի 12-ին, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

Քաղաքական վերլուծաբանը համոզված է, որ Հայաստանում այս տարի իրական դիմադրություն չի սպասվում, քանի որ հենց ԵՏՄ-ին անդամակցելուն կողմ քվեարկեցին բոլոր քաղաքական ուժերը` բացառությամբ «Ժառանգություն» կուսակցության:

«Միայն գզվռտոց է լինելու, այն էլ պայմանավորված է 2017թ.-ին ընտրություններով»,- նշեց նա:

Ինչ վերաբերվում է արտաքին քաղաքականությանը, ապա Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ սպասվող փոփոխությունները շատ անորոշ են:

«Եվրասիական տնտեսական միությունը ընդհանուր սահմանի բացակայության պարագաներում ոչինչ չու նի դրական տալու Հայաստանի տնտեսությանը: Այս միությունը չի ապահովում Հայաստանի անվտանգությանը: Հետեւաբար, սպասվող փոփոխություններն այնքան մեծ անորոշություններ են պարունակում, որքան նախորդ տարի էր: ԵՏՄ-ին անդամակցելով` նույն անորոշությունն է տիրում մեր արտաքին քաղաքականության մեջ»,- ասաց քաղաքական վերլուծաբանը: