Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցում քիչ առաջ ավարտվել է 6 ամսական բալիկի վիրահատությունը, որը Գյումրիում դաժանորեն սպանված ընտանիքի անդամներից է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը:
Նա նշեց, որ երեխայի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց ամենակարեւորն այն է, որ խոռոչավոր եւ պարենքիմատոզ օրգանների վնասում չի հայտնաբերվել: Նրա մոտ առկա էր կտրած-ծակած վերք կրծքավանդակի կրծքավանդակի շրջանում:
Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ ողբերգություն է տեղի ունեցել Գյումրիում: Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել էին սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: -Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Գյումրիում այժմ ուժեղացված հսկողություն է, ենթադրվում է, որ հանցագործը ռուս զինվորական է, ով գտնվում է փախուստի մեջ եւ ում մոտ առկա է ինքնաձիգ: Երեւանից Գյումրի է մեկնել օպերատիվ-հետախուզական խումբ՝ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի գլխավորությամբ:




























