Գյումրիում՝ Մյասնիկյան փողոցի տներից մեկում, որտեղ սպանել էին ընտանիքի 6 անդամներին, հայտնաբերել են զինվորականի կոշիկներ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնեց, որ պարզվել է, որ այդ կոշիկները պատկանում են ոմն Պերմյակովի:
Այժմ միջոցառումներ են իրականացվում՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ ողբերգություն է տեղի ունեցել Գյումրիում: Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի անդամներին գտել էին սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: -Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Այս տեղեկությունը հաստատել էին ոստիկանությունից՝ առանց մանրամասներ հայտնելու: Այս պահին դեպքի վայրում իրավապահներ են աշխատում:



























