Գյումրիի կենտրոնական հրապարակում քիչ անց ինքնաբուխ հանրահավաք է լինելու՝ հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Գյումրիում տեղի ունեցած ողբերգական սպանության կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ասպարեզ» ժուռնալիտների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ հանրահավաքը կսկսվի ժամը 17:00-ին:

«Ինքնաբուխ հանրահավաք է լինելու, օրակարգը որոշված չէ»,- ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Ոստիկանությունը որոնում է նրան: