Գյումրիում դաժանորեն սպանված վեց հոգանոց ընտանիքի անդամներից 6-ամսական երեխան գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը: Նա նշեց, որ երեխան միացված է արհեստական շնչառության ապարատին, բայց նրա հետ ամեն ինչ նորմալ է, բոլոր ազդակներին պատասխանում է: Թե երբ երեխան կտեղափոխվի հիվանդասենյակ, առայժմ հայտնի չէ, դա միայն կախված է նրա առողջական վիճակից:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ ողբերգություն է տեղի ունեցել Գյումրիում: Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել էին սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Գյումրիում այժմ ուժեղացված հսկողություն է, որոնում են ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին: Երեւանից Գյումրի է մեկնել օպերատիվ-հետախուզական խումբ՝ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի գլխավորությամբ: