Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն, այսօր՝ հունվարի 12-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը երկուստեք խորը մտահոգություն հայտնվեց` հունվարի 12-ին Գյումրիում կատարված Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության կապակցությամբ:
Ռուսաստանի դեսպանը դեպքի առնչությամբ հայտնեց իր ցավակցությունը եւ նշեց, որ ռուսաստանյան կողմը շահագրգռված է դեպքի մանրամասների շուտափույթ բացահայտմամբ եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Նա ընդգծեց, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը լիովին համագործակցում է Հայաստանի իրավապահ մարմինների հետ եւ աջակցություն ցուցաբերում գործի քննությանը:


























