Կալիֆորնիական համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում հանգել են եզրակացության. երաժշտական որեւէ գործիք նվագելու ունակությունը կարող է նվազցնել ծեր տարիքում թուլամտության առաջացման վտանգը:
Գիտնականները հանգել են եզրակացության, որ դաշնամուր, կիթառ կամ ջութակ նվագելու ունակությունը կարող է շուրջ 36%-ով նվազեցնել Ալցհեյմերի հիվանդության առաջացման վտանգը:
Ինչ վերաբերում է գիտափորձին, ապա ամերիկյան համալսարանի գիտնականները որոշել են դրան մասնակից դարձնել միաբջիջ երկվորյակների, որոնք միատեսակ գենոմներ ունեն: Ըստ Informing-ի, պատճառն այն է, որ փորձին կամավորների 157 զույգ է մասնակցել:
Լաբորատոր հետազոտությունների անցկացումից հետո պարզվել է, որ երաժշտական որեւէ գործիք նվագող կամավորն ավելի քիչ է ենթարկվում Ալցհեյմերի կամ թուլամտության այլ տեսակների վտանգին: Մասնագետներն ուշադրություն են դարձրել փորձի մասնակիցների սեռին, ֆիզիկական առողջության եւ կրթության մակարդակին:
Հետազոտողները նաեւ նշել են, որ փորձի արդյունքների վրա չեն ազդել նախագծի մասնակիցների գենետիկ նմանությունը, ինչպես նաեւ միջավայրը, որտեղ նրանք մեծացել են: Սակայն միանգամայն ակնհայտ է, որ գոնե մեկ երաժշտական գործիք նվագելու ունակությունը նպաստում է կոգնիտիվ պահուստի մեծացմանը, այսինքն՝ ներքին եւ արտաքին բացասական ազդեցությունների դեպքում մարդու ուղեղի՝ կայունություն պահպանելու ունակությունը:




























