ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն, այսօր՝ հունվարի 12-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ռազմական եւ ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Բերյոզկինին:
Կողմերը մտահոգություն հայտնեցին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ, ինչի հետեւանքով զոհ դարձավ Ավետիսյանների ընտանիքի վեց անդամ, ինչպես նաեւ փոխադարձ պատրաստակամություն հայտնեցին դեպքի շուտափույթ, օբյեկտիվ եւ անկողմնակալ քննության անցկացման վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում կարծիքներ փոխանակվեցին նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցերի` մասնավորապես ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախումների հաճախակիության եւ ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունների շուրջ, ինչի հետեւանքով կան զոհեր նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում:
ՀՀ եւ ՌԴ միջեւ գործում է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագիրը:




























