Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է Գյումրիում 7 հոգանոց ընտանիքի հանդեպ տեղի ունենցած աննախադեպ ոճրագործությունը:

Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«Մեր վրդովմունքն ու մտահոգությունն ենք հայտնում Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ներկայացուցչի կատարած բարբարոս գործողությունների վերաբերյալ։

Մինչեւ նախաքննության ավարտը զերծ մնալով քաղաքական գնահատականներ տալուց` դիմում ենք ՀՀ պատկան մարմիններին գործն առավել թափանցիկությամբ եւ հանրային բացարձակ հաշվետվողականությամբ վարելու հորդորով։

Մեր խորագույն ցավակցությունն ենք հայտնում Ավետիսյանների ընտանիքի հարազատներին եւ ընկերներին, հայտնում ենք մեր զորակցությունը»: