Նավթի համաշխարհային գները հասել են վերջին 5,5 տարվա նվազագույնին՝ ԱՄՆ վառելիքի պաշարների աճի մասին խոսակցությունների ֆոնին, հաղորդում է Bloomberg-ը:
Brent տեսակի նավթը Երեւանի ժամանակով 06.00-ին, էժանացել է 1,5 տոկոսով հասնելով 46,72 դոլարի մեկ բարելի համար, միաժամանակ տորգերի ժամանակ գինը իջել է մինչեւ 46,7 դոլարի: WTI տեսակի նավթի գինը նվազել է 1,39 տոկոսով հասնելով 45,43 դոլարի մեկ բարելի համար:
Նավթի գները նվազում են այն տեղեկատվության ֆոնին, որ ԱՄՆ-ում նավթի պաշարները, ըստ Bloomberg-ի, կարող են աճել մինչեւ 1,75 մլն բարելով: Բացի այդ, տեղեկություններ կան, որ ԱՄԷ-ի կառավարությունը մտադիր է մեծացնել նավթի արդյունահանման ծավալները, հաղորդում է Lenta.ru-ն:
Հունվարի 12-ին Goldman Sachs բանկը նավթի գների նոր կանխատեսում է ներկայացրել: Սպասվում է, որ առաջիկա 3 ամիսներին WTI տեսակի նավթի գինը կկազմի 41 դոլար, Brent տեսակինը՝ 42 դոլար:




























