Վենեսուելական Յարակույ նահանգի իշխանությունները առեւտրային կենտրոններում գիշերելն արգելող հրաման են արձակել: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է նահանգապետ Խուլիա Լեոն Էրեդիան:

Նահանգապետի խոսքով՝ հաճախորդները կարող են հերթեր պահել առավոտյան 07:00-ից մինչեւ խանութի փակվելը: «Բնակչության կողմից բազմաթիվ բողոքներն ուսունասիրելուց հետո ես կարգադրեցի արգելել առեւտրային կետերի մոտ գիշերելու սովորությունը», - հայտարարել է Էրեդիան: Նրա խոսքով՝ նման միջոցառման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հերթերում սպասողները խախտում են հասարակական կարգը եւ ապրանքները գնում են՝ հետագայում դրանք վերավաճառելու նպատակով, հայտնում է Lenta-ն:

Առեւտրային կենտրոնների մուտքերի մոտ մեծ հերթերը բացատրվում են Վենեսուելայում մի շարք սպառողական ապրանքների սուր պակասուրդով, ինչպիսք են, օրինակ, կաթը, շաքարը, դեղորայքը: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրայի խոսքով՝ դեֆիցիտն առաջացել է ընդդիմության եւ ձեռնարկատերերի պատճառով: Գործարարներն, իրենց հերթին, կարծում են, ոչ պատճառը արժութային սահմանափակումներն ու արտաքին տնտեական գործունեության խոչընդոտներն են: