Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները, հունվարի 12-ին, ժամը 09.45-ին, Ծաղկահովիտ գյուղից բերման են ենթարկել 59-ամյա Նորաին Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունվարի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 3-րդ մասի 1-ին կետի եւ 308 հոդվածի /պաշտոնեական լիազորությունները չարաշահելը/ 1-ին մասի մեղադրանքներով:



























