Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 12-ին, ժամը 15.30-ին, 54-ամյա Նվեր Խ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 16 մմ տրամաչափի, ողորկափող, երկփողանի որսորդական հրացան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն: