Իրանը իրեն «վատ է պահում» եւ իր միջուկային հարցերով ԱԷՄԳ-ի հետ պետք է ավելի թափանցիկ աշխատի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։

«Իրանը մոտենում է այն պոտենցիալի ձեռքբերմանը, որը կարող է օգտագործել միջուկային զենքի ստեղծման համար»,- ասել է նա։
Մեդվեդեւը հաստատել է Ռուսաստանի դիրքորոշումը, որ Իրանի հանդեպ պատժամիջոցները «ցանկալի արդյունքների չեն բերում»։