Քրեական գործի ընթացքում ամեն ինչ կբացահայտվի. ամեն ինչ կախված է նրանից, թե կասկածյալն ինչ կասի, ինչպես կբացատրի տեղի ունեցած իրողությունը: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ բանակի գեներալ Արկադի Բախինի հետ հանդիպումից առաջ լրագրողներին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ վստահություն հայտնելով, որ մեղավորը կամ մեղավորները կպատժվեն, հաստատ կպատժվեն:
Մանրամասնությունները կպարզվեն, եկեք այսօր առանց նախաքննության որեւէ մի տեսակետ չարտահայտենք: Կարծում եմ, որ յուրաքանչյուր այսպիսի դեպքերի ժամանակ լինում է մեղավորների շրջանակ. անհատը, նրա շրջապատը, կոլեկտիվը, որտեղ այդպիսի մթնոլորտ է ձեւավորվել, անմիջական այն ղեկավարները, որոնք աշխատել են այդ զինծառայողի հետ»,-ասել է Սեյրան Օհանյանը:
Նա տեղին չի համարում այս դեպքը քաղաքականացնելը եւ հայ-ռուսական հարաբերություններում վատթարացում փնտրելը: «Որովհետեւ Ռուսաստանի հետ մենք շատ բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ ունենք, հատկապես չափազանց բարձր մակարդակի վրա է գտնվում մեր ռազմական համագործակցությունը, ընդ որում միացյալ զորախմբի կազմում, որում ընդգրկված է նաեւ ռուսական 102-րդ ռազմաբազան»,-նշել է նախարարը:




























