Թուրքիայում 2011 թվականի ապրիլի 24-ին զինծառայակցի կողմից սպանված Սեւակ Շահին Բալըքչըի սպանության գործով թուրքական դատարանն անսպասելի որոշում է կայացրել։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Սեւակ Շահին Բալըքչըի ընտանիքը համաձայն չի եղել դատարանի կողմից ամբաստանյալի նկատմամբ կայացրած որոշմանը եւ բողոքարկել էր կայացրած դատավճիռը, ըստ որի, ամբաստանյալի անփութության հետեւանքով է սպանվել Սեւակը։
Զինվորական վճռաբեկ դատարանը բեկանել է կայացված վճիռը եւ գործն ուղարկել դատարան վերանայման, որից հետո 4.5 տարի պայմանական ազատազրկման դատապարտված Քվանչ Աղաօղլուի պաշտպանական ճառը դատարան հասնելուց հետո դատարանը որոշել է Սեւակ Շահին Բալըքչըի գործը վերանայել զրոյից։
Հիշյալ գործով հերթական դատավարությունը տեղի կունենան փետրվարի 27-ին։
Հիշեցնենք, որ որ Սեւակի զորացմանը մնացել էր 23 օր։ 2011-ի ապրիլի 24-ի առավոտյան նա սպանվել է մեկ այլ զինծառայող` Քվանչ Աղաօղլուի կողմից: Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտարարել է, որ այն տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից։ Սեւակի ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են ազգայնականության հողի վրա՝ հայ լինելու համար։
Սեւակ Շահին Բալըքչըի սպանության գործով դատարանը 4,5 տարվա ազատազրկման է դատապարտել Սեւակի զինծառայակից Քվանչ Աղաօղլուին` անփութության հետեւանքով մարդ սպանելու համար:




























