Այսօր՝ հունվարի 13-ի առավոտյան, ժամը 08.50-ի սահմաններում, «Սուզուկի Գրանտ Վիտարա» մակնիշի ավտոմեքենան  Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Մարքսի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը տուժողին իր մեքենայով տեղափոխել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: