Հունվարի 10-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Չարենցի փողոցում գտնվող գեղեցկության սրահի դռան փականը կոտրելով՝ մտել են ներս եւ գողացել հեռուստացույց, նվագարկիչ, ֆեն եւ այլ պարագաներ` պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1977 թ. ծնված Վարդան Խ.-ն:

Գողոնը հայտնաբերված է:

Կատարվում է քննություն: