Հունվարի 7-ին, ժամը 21.30-ին, 36-ամյա Թադեւոս Բ.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 00.30-ին, անհայտ անձը Երեւանի Խաղաղ Դոնի փողոցում նստել է իր «Մերսեդես» մակնիշի տաքսի ավտոմեքենան եւ Զաքարիա Սարկավագի փողոցի վերջնամասում, իր վստահությունը չարաշահելով, իրենից վերցրել է գումար եւ ավտոմեքենայի սրահից գողացել իր բջջային հեռախոսն ու հեռացել:
Հունվարի 12-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության ծառայողները նշված հանցանքը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 42-ամյա Հայկ Գ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:



























