Փրկարար ծառայությունը հունվարի 13-ին, ժամը 15.58-ին տեղեկատվություն է ստացել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի թիվ 3ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ խոհանոցի հատակին հայտնաբերել բնակարանատիրոջ Ս. Թ.-ի (ծնվ.1923թ) դին: