Հատուկ գործողության արդյունքում Մերձմոսկվայում հերոսինի հսկայական՝ մի քանի միլիարդ ռուբլու խմբաքանակ է առգրավել: Թմրանյութը բերել են Միջին Ասիայից, սեխի արկղերով:  

Առանձնատան գրոհը դարձել է գործողության եզրափակիչ փուլը, որը մշակվել էր դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին: Ոստիկանության թմրանյութերի հարցերով զբաղվող աշխատակիցները պարզել էին, որ Տաջիկստանից Մոսկվայի մարզ աֆղանական հերոին են ներմուծել: Այն թաքցրել էին երկու հատակ ունեցող արկղերում եւ ծածկել սեխով, որոնց բույրը պետք է շեղեր ծառայողական շներին:

Տանտերը հայտարարել է, որ տեղյակ չի եղել, թե ինչ կա փաթեթներում, սակայն ինքն է ցույց տվել բակի այն հատվածը, որտեղ հողում թաքնված է եղել փաթեթներից հանած հերոինը:

Թմրանյութերի ընդհանուր քաշը 150 կգ է՝ 2.5 մլրդ ռուբլի արժողությամբ: Ըստ Vesti-ի, որպես կասկածյալ Տաջիկստանի երեք քաղաքացու են ձերբակալել: