Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արմեն Հարությունյանը  նախագահի հրամանագրով այսօր ազատվել է պաշտոնից եւ նոր պաշտոնի նշանակվել:

Սերժ Սարգսյանը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասը եւ 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որոշումէ  կայացրել Արմեն Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետի պաշտոնից:

Մեկ այլ հրամանագրով Հարությունյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ: