Չինաստանի բնակչուհին դավաճանության համար ամորձատել է ամուսնուն: Հունվարի 21-ին 21-ամյա Ֆեն Լունը երկու անգամ ամորձատել է 32-ամյա Ֆան Լունին:
Ինչպես հաղոդում է The New York Post, տղամարդը կնոջ հեռախոսից սիրուհուն e-mail է ուղարկել՝ մոռանալով դուրս գալ փոստից, ինչի արդյունքում էլ կինն իմացել է ամուսնու անհավատարմության մասին: Նա մկրատով ներխուժել է ննջարան եւ կտրել տղամարդու առնանդամը: Ֆան Լուն հոսպիտալացվել է տեղի հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվել է վերականգնել կտրված անդամը: Սակայն կինը կրկին մտել է հիվանդասենյակ կրկին նույն գործողությունը կատարել՝ առնանդամն այս անգամ նետելով պատուհանից:
Այնուհետեւ կինը փորձել է փախչել հիվանդանոցից, սակայն արյունահոսող ամուսինը նրան բռնել է բուժհաստատության դռների մոտ եւ ծեծել: Ներկայումս Ֆեն Լուն կալանավորված է:




























