Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 13-ին, ժամը 11.50-ին, բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Արթուր Մ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2014 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով:




























