Օրերս երեւանյան հյուրանոցներից մեկում մարմնավաճառի ու հաճախորդի միջեւ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել եւ մարմնավաճառը որոշել է պատժել իր հաճախորդին: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Բագրատունյաց փողոցի մոթելներից մեկում հաճախորդը սեռական հարաբերության դիմաց Երեւանյան լճի մոտ կանգնող մարմնավաճառին վճարել է հինգ հազար ռուբլի:
Հանդիպումից ժամեր անց, գումարը իրացնելիս պարզվել է, որ այն ընդամենը 5 հազար ռուբլու ձեւաթուղթ է: Սակայն բանը հիասթափությամբ չի ավարտվել, կինը դիմել է իրավապահներին եւ առայժմ միջոցներ են ձեռնարկվել խաբեբա հաճախորդին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 12-ին:




























