Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել՝ շուկայում սեւ ոսկու ավելցուկի ֆոնին:

Bloomberg-ի տվյալով՝ հունվարի 14-ին Երեւանի ժամանակով ժ. 11:16-ի դրությամբ ICE բորսայում Brent  նավթի գինն իջել էր բարելի դիմաց  45,76 դոլարի, WTI նավթինը՝ 45,20 դոլարի:

Sociate Generale SA-ի հետազոտական բաժնի ղեկավար Մայք Ուիթների կանխատեսմամբ՝ նավթի գինը կնվազի բարելի դիմաց 40 դոլարի:

Միաժամանակ, The Times-ի տեսությամբ, առեւտրականները գնի մինչեւ 20 դոլարի նվազում են կանխատեսում՝ 20-ամյա հակառեկորդ սահմանելով:

Հունվարի 13-ին Brent նավթի արժեքը 2009-ի ապրիլից հետո նվազագույն ցուցանիշ էր արձանագրել: Նույն օրը 2013թ. հուլիսից ի վեր առաջին անգամ WTI նավթի արժեքը գերազանցել էր Brent-ի արժեքը: